Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը այսօր անդրադառնալով հայաստանյան իրադարձություններին, ասել է, թե նախկինի պես գտնում են, որ դա Հայաստանի ներքին գործն է և հույս է հայտնել, որ հայ բարեկամները մոտ ժամանակում համաձայնեցված որոշման կհանգեն: «Մենք շարունակում ենք շատ ուշադիր հետևել իրավիճակին»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցերին: