Գյումրիում այսօր դասադուլ են հայտարարել մի շաք բուհեր, դպրոցներ և վարժարաններ: Ուսանողները միացել են թատերական հրապարակից մեկնակած երթին, վանկարկելով՝ «Նիկո՛լ, վարչապետ» և «ո՛չ ՀՀԿ-ին»:
Բազմամարդ երթին միացել են նաև Գյումրիի թիվ 1 պոլիկլինկայի բուժաշխատողները՝ սպիտակ խալաթներով: Հենց նրանք էլ առաջնորդում են երթը: Բուժաշխատողներն ասացին որ 30 տարվա ընթացքում որևէ փոփխություն չի եղել իրենց կյանքում, և իրենք այժմ փողոց են դուրս եկել «հանուն արդարության»:
Բազմամարդ երթին միացավ նաև ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ով անցորդներին ևս կոչ էր անում՝ միանալ: