Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարը գլխավորող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի և վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի միջև վաղը նախատեսված բանակցությունները չեն կայանալու, «Ազատությանը» տեղեկացրեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը:
Ավինյանը հրաժարվեց հանդես գալ այլ մեկնաբանություններով:
Երեկոյան նախատեսված է հանրահավաք Հանրապետության հրապարակում:
Հիշեցնենք, որ Փաշինյանը հայտարարել էր, որ վարչապետի պաշտոնակատարի հետ բանակցելու է բացառեպես իշխանությունը փոխանցելու օրակարգով: