Իրանի նախագահը զգուշացրել է՝ Ամերիկան կկանգնի լուրջ հետևանքների առջև, եթե նախագահ Թրամփը որոշի դուրս գալ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրից:
«Դիմում եմ նրանց, որ Սպիտակ տանն են, Իրանի կառավարության արձագանքը խիստ կլինի, եթե նրանք ետ կանգնեն իրենց ստանձնած պարտավորություններից», - այսօր հայտարարել է Հասան Ռոհանին:
Միացյալ Նահանգների նախագահը եվրոպացի գործընկերներին մինչև մայիսի 12-ը ժամանակ է տվել 2015 թվականին Թեհրանի հետ կնքված համաձայնագրի, իր խոսքով՝ «սարսափելի թերությունները» շտկելու համար, սպառնալով հակառակ դեպքում վերականգնել պատժամիջոցները Իրանի նկատմամբ:
Այժմ Վաշինգտոնում է համաձայնագրի աջակից, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, ով, ըստ հաղորդումների, փորձում է համոզել Դոնալդ Թրամփին փոխել դիրքորոշումն այս հարցում: