ԼՂ ԱԳ նախարարը Ստեփանակերտում ընդունել է Աբխազիայի ԱԳ նախարարին

Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը երեկ հանդիպել է աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած Աբխազիայի արտաքին գործերի նախարար Դաուր Կովեին։

Ըստ Ղարաբաղի արտգործնախարարության, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են 2017թ. Լեռնային Ղարաբաղի և Աբխազիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ստորագրված «Փոխըմբռնման հուշագրի» շրջանակներում երկկողմ համագործակցության օրակարգին վերաբերող մի շարք հարցեր: