Ռուսական կողմի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի միջև:
Ըստ կառավարության պաշտոնական հաղորդագրության՝ երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների ընթացիկ հարցերը և Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները:
«Դմիտրի Մեդվեդևը աջակցություն է հայտնել բարեկամ հայ ժողովրդին և ընդգծել սահմանադրական իրավական դաշտում իրավիճակի պահպանման կարևորությունը: Զրույցի ընթացքում նաև անդրադարձ է կատարվել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն փոխգործակցությանը վերաբերող հարցերին»,- ասված է հաղորդագրությունում: