ԼՂ նախագահը Երևանում հանդիպում է ունեցել նաև Ռոբերտ Քոչարյանի հետ

Արխիվ

ԼՂ Նախագահ Բակո Սահակյանն այսօր Երևանում հանդիպում է ունեցել Հայաստանի երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:

Ղարաբաղի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ՝ անդրադարձ է կատարվել Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին, «երկուստեք կարևորվել է երկրում կայունության և օրինականության պահպանման անհրաժեշտությունը»:

Այսօր Բակո Սահակյանը Երևանում հանդիպում է ունեցել նաև Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: