Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը և «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ, Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանին երկու ամսով կալանավորելու որոշում կայացրեց։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեց Բարսեղյանի փաստաբան Արաքսյա Մելքոնյանը։
Բարսեղյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու և օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու մեջ։