Իրավիճակի լիցքաթափման ձևը դա բարի կամքն է, երկխոսությունն է. Նալբանդյան

Իրավիճակի լիցքաթափման ձևը դա բարի կամքն է, երկխոսությունն է, այսօր օտարերկրյա և տեղական լրատվամիջոցների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Երկխոսությունը կարող է հաջողություն ունենալ, եթե դա պատասխան է ստանում, երկկողմանի է։ Այս պարագայում դուք գիտեք, որ երկրի ղեկավարները՝ նախագահը, վարչապետը հոգևոր առաջնորդները, քաղաքական ուժերը նաև միջազգային գործընկերները բազմաթիվ կոչեր են արել երկխոսության, մինչ այսօր այդ երկխոսությունը մերժվել է դա երեկ պարզ դարձավ նաև վարչապետի և Փաշինյանի հանդիպումից», - ասաց Նալբանդյանը։

Արդարդատության նախարարը ներկայացրեց Հայաստանում ստեղծվան աննախադեպ իրավիճակի իրավական գնահատականը: Նրա խոսքով, Հայաստանի հանրապետությունը ճանաչում է խաղաղ, առանց զենքի հավաքների ազատության իրավունքը և հետամուտ է լինելու այդ իրավունքի հարգմանը: Հարությունյանը հավելեց, որ միաժամանակ հավաքները կարգավորվում են օրենսդրությամբ, որի նախատեսած գործընթացները վերջին օրերին չեն պահպանվել:

Չնայած դրան անգամ ոչ օրինական կամ չիրազեկված հավաքների անցկացմանը, նրա խոսքով, ոստիկանությունը աջակցել է․ - «Թեև սա չի նշանակում, որ օրենքի կարգավորումները չպահպանելը չի առաջացնում պատասխանատվություն: Միաժամանակ պետք է նշեմ, որ կան դեպքեր, երբ անգամ խաղաղ հավաքը կարող է ոստիկանության կողմից դադարեցվի: Դա այն դեպքերն են, երբ անհամաչափ սահմանափակվում են այլոց սահմանադրական իրավունքները կամ հանրային շահերը»:

Ըստ արդարդատության և արտգործնախարարների՝ ճգնաժամային իրավիճակից հնարավոր է դուրս գալ միայն երկխոսելու միջոցով, ինչի կոչը հնչեցրել են Հայաստանի ղեկավարները։