Զգալի մասը երիտասարդներ էին, կային այնպիսիք, ոքվեր հենց այս շարժման համար էին արտերկրից Հայաստան եկել:
Ցուցարարների թվում էր հայտնի դերասան Սոս Ջանիբեկյանը, ով «Ազատությանն» ասաց. - «Ուզում եմ բռնություն չլինի: Ուզում եմ ինչ-որ լուծում լինի, որը բանակցությունների շնորհիվ կլինի, ոչ թե բռնություն կգործադրեն, օրինակ, Նիկոլ Փաշինյանի դեմ: Որովհետև մի ամբողջ ժողովուրդ է ոտքի ելել, հետ ճանապարհ չկա»:
Փաշինյանի հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանի կողմից Մարտի 1-ի իրադարձությունների հիշատակելը Ջանիբեկյանը «վախենալու բան» որակեց և ասաց. - «Բայց չվախեցանք. Ես ուզում եմ հասկանալ. եթե Մարտի 1-ի անուն է տրվում, ինչ է դա նշանակում... սպառնալիք, որ մի անգամ եղավ, մի անգամ է՞լ կլինի: Դա անթույլատրելի է: Շատ մարդիկ կամ ու կաց են` միանա՞ն շարժմանը, թե՞ չմիանան, բայց տեսնում եմ, որ գնալով էդ մարդիկ փոխում են իրենց միտքը, միանում են շարժմանը: Ու դեռ, մտածում եմ, կշատանան»: