Թեև ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ձերբակալված է, իսկ նրա գտնվելու վայրը՝ անհայտ, սակայն Փաշինյանի ֆեյսբուքյան էջում քաղաքացիներին ուղղված կոչ է հրապարակվել:
«Կոչ եմ անում քաղաքացիներին դուրս գալ փողոց` հավատարիմ մնալով խաղաղ անհնազանդության ոգուն և շարունակել ապակենտրոն պայքարը։ Անկախ 3 պատգամավորների ձերբակալությունից նախաձեռնող խումբը վերահսկում է իրավիճակը», - ասված է հայտարարությունում:
«Կոչ եմ անում այսօր երեկոյան 19։00֊ին կրկին միանալ Հանրապետության հրապարակում նախատեսված հանրահավաքին», - նաև ասված է հայտարարությունում: