Ոստիկանները Հանրապետության հրապարակից ցուցարարների են բերման ենթարկում։
Ոստիկանությունը հավաքը դադրեցնելու կոչեր է հնչեցնում՝ նշելով, որ հավաքն անօրինական է։
Ցուցարարներից մեկը կոչ արեց հատուկ ջոկատայիններին հանել դիմակները։
«Ինչո՞ւ են ոստիկանները դիմակներով։ Եթե ճիշտ բանի համար եք եկել, ինչի՞ համար եք մասկա դրել, հանե՛ք, հպարտ եկեք» - ցուցարարի այս կոչին ընդառաջ գնալով՝ ոստիկանության գնդապետը հրամայեց հանել դիմակները։
Հիշեցնենք՝ այսօր առավոտյան վարչապետ Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև րոպեներ տևած և ձախողված հանդիպումից հետո ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, նշելով, որ պատրաստ է հատուկ միջոցների կիրառմամբ ցրել հավաքը: