Հանրապետության հրապարակում ոստիկանը շպրտեց «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Նաիրա Բուլղադարյանի տեսախցիկը՝ թույլ չտալով նրան նկարահանում իրականացնել
Ոստիկանը սև դիմակով էր։
Հարցին, թե ինչո՞ւ են ոստիկանները փորձում խոչընդոտել լրագրողի աշխատանքը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը պատասխանեց. - «Շատ վատ արեց, ցույց տվեք մենք իրեն կպատժենք։ Ոստիկանները հատուկ գործողություն են իրականացնում, Դուք այնպիսի հատվածում եղեք, որ Ձեր կամեռաները չվնասվեն»։