Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորության միապետ Եղիսաբեթ Երկրորդն այսօր՝ իր ծննդյան 92-ամյակը կնշի համերգին ներկա գտնվելով:
Բուքինգհեմյան մամլո ծառայությունը հայտնել է, որ Եղիսաբեթ Երկրորդը ներկա կլինի Ալբերթ Հոլ հռչակավոր սրահում: Համերգին, որը կհեռարձակվի բրիտանական հեռուստաալիքներով, կմասնակցեն Սթինգը, Շեգգին, Թոմ Ջոնսը, Քրեյգ Դեյվիդը, Քայլի Մինոգը և անվանի այլ աստղեր:
«Մենք լիաթոք կաշխատենք, չգիտեմ, արդյո՞ք մեր երգերը դուր կգան Նորին Մեծությանը, գուցե հաջորդ օրը ես հայտնվեմ Թաուերում»,- կատակով ասել է Սթինգը (Թաուերը ամրոց է, հին ժամանակներում օգտագործվել է որպես բանտ):
Համերգից զատ նախատեսված են միապետի 92-ամյակին նվիրված այլ՝ ընտանեկան և մասնավոր միջոցառումներ, որոնց մանրամասները Բուքինգհեմյան պալատը չի հրապարակում: