ՏԱՍՍ լրատվգական գործակալության փոխանցմամբ, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործոց նախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 23-ից 24-ը Չինաստան կատարելիք այցի ընթացքում հանդիպելու է Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հետ:
«Պեկինում Սերգեյ Լավրովը բանակցություններ է անցկացնելու Չինաստանի արտաքին գործոց նախարար Վան Իի և նախագահ Սի Ծինպինի հետ»,- նշվում է ՌԴ արտաքին գերատեսչության մամլո ծառայության հաղորդագրությունում:
Հանդիպումների օրակարգում ռուս-չինական համագործակցությանն, ինչպես նաև Ցինդաո քաղաքում հուլիսին կայանալիք Շանհայան համագործակցության գագաթնաժողովին առնչվող հարցեր:
Բացի այդ, կքննարկվեն Կորեական թերակղզու, Մերձավոր Արևելքի, Աֆղանստանի և իրանական միջուկային ծրագրի հարցերը: