Ղրղըզստանի խորհրդարանը ուրբաթ օրը արտահերթ նիստի ընթացքում ձայների մեծամասնությամբ հաստատեց Մուհամմեդկալըյ Աբըլգազիևի թեկնածությունը վարչապետի պաշտոնում:
50-ամյա Աբըլգազիևը ավելի քան 10 տարի աշխատել է Ղրղըզստանի Սոցհիմնադրամում և Սոորնբայ Ժեենբեկովի կառավարությունում զբաղեցրել փոխվարչապետի պաշտոնը:
Ղրղըզստանում վարչապետից բացի փոխվել են նաև փոխվարչապետերը, և նախարարների մի մասը: Փոխատեղումներ են եղել, մասնավորապես, ուժային բլոկում:
Նախկին Կառավարությունը, որը գլխավորում էր Սապար Իսակովը, հրաժարական է տվել ապրիլի 19-ին: Քաղաքագետները տեղի ունեցածը պայմանավորում են Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի և երկրի ներկայիս ղեկավար Ժեենբեկովի միջև սուր տարաձայնություններով:
Իսակովը նշանակվել էր Աթամբաևի կողմից 2017 թվականի օգոստոսի 26-ին: