Արմեն Սարգսյանի հրամանագրերով ևս չորս նախարարներ վերանշանակվեցին

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագրեր է ստորագրել արդարադատության, արտակարգ իրավիճակների, գյուղատնտեսության և մշակույթի նախարարներ նշանակելու մասին:

Նախագահի կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն, արդարադատության նախարարի պաշտոնում վերանշանակվել է Դավիթ Հարությունյանը, արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում՝ Դավիթ Տոնոյանը, գյուղատնտեսության նախարարի պաշտոնում՝ Իգնատի Առաքելյանը, մշակույթի նախարարի պաշտոնում՝ Արմեն Ամիրյանը: