Մոտ երկու տասնյակ երիտասարդներ բերման ենթարկվեցին Սարյան-Թումանյան խաչմերուկից

Այն ավտոբուսը, որտեղ նախնական տեղափոխում են բերման ենթարկվածներին

Ոստիկանները մոտ երկու տասնյակ երիտասարդների բերման ենթարկեցին Սարյան-Թումանյան փողոցների խաչմերուկից։

«Ազատության» հարցին, թե ինչո՞ւ են բերման ենթարկում երիտասարդներին, ոստիկաններից մեկը պատասխանեց, որ օրենք են խախտել։

Ճշտող հարցին, թե ո՞ր օրենքն են խախտել, ոստիկանը պատասխանեց՝ «դիմենք ոստիկանության ստորաբաժանումներ»։

Բերման ենթարկվածներից մեկն «Ազատության»-ը փոխանցեց, որ «ինքը ոչինչ չի արել, քայլում էր մայթով»։

Նշենք, որ սկզբում երիտասարդներին նստեցնում են քաղաքացիական համարով ավտոբուս, այնուհետև տեղափոխում ոստիկանական մեքենաներ և տանում ոստիկանական ստորաբաժանումներ։