Ոստիկաններն Արշակունյաց պողոտայից բերման են ենթարկում այն վարորդներին, ովքեր փորձում են իրենց մեքենաներով փակել պողոտան։
Ոստիկանները մեքենաներից ուժով իջեցնում են վարորդներին և տեղափոխում ոստիկանության ստորաբաժանումներ, իսկ մեքենաները քարշակով հեռացվում են տարածքից։