Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողները քաղաքային նստարաններով և «Սանիթեք»-ի աղբամաններով փակել են Թումանյան, Սարյան փողոցները։
Նրանք հորդորում են բոլորին միանալ պայքարին։
Նշենք, որ ոստիկանությունը բեռնատար է բերել արգելափակված փողոցների աղբամաններն ու նստարանները հեռացնելու համար։ Սակայն բեռնատարի բանալիներն անհետացել են, հավանաբար ուսանողներին է հաջողվել պահել դրանք, հիմա դեռ բեռնատարի բանալիներն են փնտրում։
Ոստիկաններին այդուհանդերձ հաջողվեց հեռացնել արգելապատնեշը։ Իսկ ուսանողները հեռացված նստարանների ու աղբամանների փոխարեն իրենք պատ կազմած կրկին փակեցին փողոցները։