Այսօր առավոտյան Հանրապետության հրապարակ- Ամիրյան խաչմերուկից ոստիկանները բերման են ենթարկել «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանին և մի քանի այլ ակտիվիստի։
Ցուցարարներն այժմ Հանրապետության հրապարակից Ամիրյան փողոցով երթով շարժվում են դեպի Մաշտոցի պողոտա։ Նշում են, որ իրենց թիվը մեծացնելուց հետո, կսկեն փողոցներ փակել։
Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի դուրս եկած ցուցարարներին առաջնորդող «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երեկվա հանրահավաքում հայտարարեց, որ ցանցային պայքարը շարունակվում է, առաջարկելով վերադառնալ կամուրջներ, փողոցներ շրջափակելու մարտավարությանը:
Նա ասաց, որ կմիանա այն խմբին, ով առաջինը կփակի որևէ փողոց։
Փաշինյանը նաև կոչ արեց բեռնատար մեքենաների վարորդներին իրենց մեքենաներով փակել փողոցները, քանի որ Հայաստանում չկան բեռնատարներ էվակուացնելու հատուկ քարշակներ: