Փաշինյանը կոչ է անում վերադառնալ կամուրջներ, փողոցներ շրջափակելու մարտավարությանը

Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի դուրս եկած ցուցարարներին առաջնորդող «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօրվա հանրահավաքում հայտարարեց, որ ցանցային պայքարը շարունակվում է, առաջարկելով վաղը վերադառնալ կամուրջներ, փողոցներ շրջափակելու մարտավարությանը:

Փաշինյանի խոսքով, վաղվա գործողությունների առանձնահատկությունն է, որ բեռնատար մեքենաները պետք է առաջինը փողոց դուրս գան, քանի որ Հայաստանում չկան բեռնատարներ էվակուացնելու հատուկ քարշակներ:

Ի դեպ, վաղը Նիկոլ Փաշինյանը չի ասել, թե վաղը ինքը որտեղ է լինելու: Ասաց՝ ես կմիանամ երևանյան այն համայնքին, որն առաջինը հաջողությամբ փողոց կփակի: