Մերկելը հաջորդ շաբաթ կմեկնի Վաշինգթոն

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, արխիվ, Բեռլին, 21 մարտի, 2018թ.

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ապրիլի 27-ին մեկնելու է Վաշինգթոն, որտեղ բանակցելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Ենթադրվում է, որ նախագահը և կանցլերը Սպիտակ տանը կանդրադառնան Սիրիայի պատերազմին, առևտրի բնագավառում ծագած վեճերին և Իրանի միջուկային խնդրին:

«Գերմանիան համոզված է, որ առկա հիմնախնդիրները համատեղ ջանքերով հաղթահարելը բխում է Գերմանիայի և Միացյալ Նահանգների շահերից»,- ասել է Մերկելի կառավարության խոսնակ Ուլրիկե Դեմերը:

Այսօր կանցլերը հյուրընկալել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հունիսի 28-ից 29-ը կայանալիք Եվրամիության գագաթնաժողովի օրակարգին առչվող հարցեր: