Ռուսաստան-ՆԱՏՕ հանդիպում Բաքվում

Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ Վալերի Գերասիմով, արխիվ

Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը և ՆԱՏՕ-ի գերագույն միացյալ հրամանատար Քուրթիս Սկապարոտին հանդիպել են Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում և քննարկել են Սիրիայի իրավիճակին առնչվող հարցեր:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Եվրոպայում ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի ռազմական ակտիվությանը և, մասնավորապես, երկու կողմերի միջև ռազմական հնարավոր ընդհարումները կանխելու հարցին:

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Բաքվում Գերասիմովին ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը Ադրբեջանի նախագահին շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյայի հետ հանդիպումը կազմակերպելու համար:

Նախագահ Ալիևն ընդունել է նաև ՆԱՏՕ-ի գերագույն միքացյալ հրամանատար Քուրտիս Սկապարոտիին, ով ասել է, որ «Ադրբեջանը ՆԱՏՕ-ի կարևոր գործընկերն է»: