Ցուցարարները Խանջյան փողոցում են։
Սերժ Սարգսյանի իշխանավարման շարունակման դեմ պայքարը գլխավորող Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այսօր փոխում են մարտավարությունը. - «Ժողովուրդ ջան, այսօր ոչ թե ճանապարհը փակում ենք, այլ կանգնում ենք ճանապարհի երկայնքով և ասում ենք՝ «Սերժին դեմ ես` սիգնալ տուր»։
Փաշինյանը հորդորեց ցուցարարներին այդ գրությունը պարզած կանգնել փողոցների երկայքով։
Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտից իր համախոհների հետ Հանրապետության հրապարակի մերձակայքում էր: Ընդդիմադիր գործիչը նախապես հայտարարել էր, որ փորձելու են կառավարության, մի շարք նախարարությունների շենքեր շրջափակել: Կառավարական շենքերը շրջափակելու նպատակը գերատեսչությունների աշխատանքը խափանելն է:
Ցուցարարների մարտավարության մեջ էր նաև ճանապարհներ փակելը։