Լարված իրավիճակ Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ. ցուցարարները բերման են ենթարկվում

Ցուցարարները շրջափակեցին Կառավարության երրորդ մասնաշենքը։

Ֆիզիկական ուժի գործադրմամբ «կարմիր բերետավորները» ցուցարարներին հեռացրեցին Կառավարության երրորդ մասնաշենքի՝ Վարդանանց փողոցում գտնվող մուտքի մոտից։

Մի քանի ցուցարարներ բերման ենթարկվեցին։ Ցուցարարներին առաջնորդող Նիկոլ Փաշինյանի հետ ևս հրմշտոց տեղի ունեցավ, սակայն նա պատգամավորական անձեռնմխելիություն ունի, նրան բաց թողեցին։

«Ոստիկանությունը խաղաղ կատարում է օրենքով իրեն վերապահված իրավունքը», - հայտարարեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

Ոստիկանությունը բերման է ենթարկում ցուցարարներին նաև Կառավարության երրորդ մասնաշենքի գլխավոր մուտքի մոտից։

Ցուցարարներից մեկը պառկել է ոստիկանական մեքենայի տակ։

Ոստիկանությունն այստեղ ուժեր է կուտակում։