Ալեքսան Հարությունյանն ազատվեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից

Նախագահ Արմեն Սարգսյանի այսօրվա հրամանագրով՝ Ալեքսան Հարությունյանն ազատվեց Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից:

Հրամանագրի տեքստը տեղադրված է նախագահի պաշտոնական կայքէջում։

Հարությունյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2016 թվականի սեպտեմբերի 20-ից։ Մինչ այդ նա եղել է Արգենտինայում, Ուրուգվայում, Պերուում, Չիլիում Հայաստանի դեսպանը, իսկ 2003-2013 թվականներին՝ Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահը։

Նախագահի մեկ այլ հրամանագրով Վարդան Մակարյանը նշանակվել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար: