Ստեփանակերտը հերքում է Բաքվի հաղորդումը հայկական ուժերի կրակոցից ադրբեջանցի գյուղացու վիրավորվելու մասին

ԼՂ ՊՆ շենքը Ստեփանակերտում, արխիվ

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հերքում է այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե հայկական ուժերի կողմից Աղջաբեդիի շրջանի Գիյամեդդին գյուղի ուղղությամբ կրակ բացելու արդյունքում վիրավորում է ստացել 27-ամյա խաղաղ բնակիչ:

Այդ հաղորդագրությունը իրականությանը չի համապատասխանում, Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները խստիվ հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին, շեշտում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: