ԱՄՆ ԿՀՎ տնօրենը հանդիպել է Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ․ լրատվամիջոցներ

Մայք Փոմփեո, Կիմ Չեն Ուն, արխիվ

Լրատվամիջոցների հաղորդմամբ, Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն, նախագահ Դոնալդ Թրամփի կողմից պետքարտուղարի պաշտոնում առաջադրված Մայք Փոմփեոն օրերս խիստ գաղտնի պայմաններում հանդիպել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունին՝ ԱՄՆ-ի նախագահի հետ վերջինիս հանդիպումը նախապատրաստելու համար:

Վերջին անգամ ամերիկյան ու հյուսիսկորեական բարձր մակարդակի հանդիպում կայացել էր գրեթե երկու տասնամյակ առաջ՝ 2000 թվականին, երբ պետքարտուղար Մադլեն Օլբրայթը հանդիպեց Կիմ Չեն Ունի հոր՝ Կիմ Չեն Իրի հետ: