Հանրապետության հրապարակում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը

Երևանի Հանրապետության հրապարակում մեկնարկել է Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում ընտրվելու դեմ ընդդիմադիրների հանրահավաքը:

Այսօր կայացած հատուկ նիստում Ազգային ժողովը ձայների 76 կողմ, 17 դեմ հարաբերակցությամբ իշխող Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանին ընտրեց Հայաստանի վարչապետ: