ՀՀ նախագահը ստորագրեց Սերժ Սարգսյանին վարչապետ նշանակելու հրամանագիրը

Սերժ Սարգսյան, արխիվ

Արմեն Սարգսյանի այսօրվա հրամանագրով՝ Սերժ Սարգսյանը նշանակվեց վարչապետ։

Հրամանագրի տեքստը տեղադրված է նախագահի պաշտոնական կայքէջում։

Այսօր Ազգային ժողովի հատուկ նիստում ձայների 76 կողմ, 17 դեմ հարաբերակցությամբ իշխող Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանն ընտրվեց Հայաստանի վարչապետ: