Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի դեմ պայքարի դուրս եկած «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մեկնարկում է ժողովրդական ոչ-բռնի թավշյա հեղափոխություն:
«Պաշտոնապես հայտարարում եմ, որ երկրում հեղափոխական վիճակ է», - հայտարարեց Փաշինյանը։
Նշենք, որ Ազգային ժողովում մեկնարկել է հատուկ նիստը, որի ընթացքում նախատեսված է քննարկել Հայաստանի վարչապետի ընտրության հարցը: