Բերման է ենթարկվել «Ժառանգության» անդամ Արմեն Բարխուդարյանը

«Ժառանգություն» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ րոպեներ առաջ Երևանի Երիտասարդական մետրոյի կայարանի մոտ գտնվող ՍԱՍ սուպերմարկետի մոտից բերման է ենթարկվել «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Բարխուդարյանը՝ առանց պատճառաբանումների։

Արմեն Բարխուդարյանը, ըստ կուսակցության, գտնվում է Էրեբունու ոստիկանական բաժանմունքում:

«Ժառանգությունը» դատապարտում է «ցանկացած անօրինականություն, բռնություն» և կոչ է անում ազատ արձակել բոլոր բերման ենթարկվածներին։

Նշենք, որ Ոստիկանությունն այսօր հաղորդեց, որ Երևան քաղաքի վարչության տարածքային ստորաբաժանումներ բերման է ենթարկվել 29 քաղաքացի:

Ըստ նույն աղբյուրի, բերման ենթարկվածները մեղադրվում են վարչական իրավախախտումների մեջ: