Վաշինգտոնը և Լոնդոնը պնդում են՝ Մոսկվայի աջակցությունը վայելող հաքերները կիբերլրտեսությամբ են զբաղվում

Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան երկուշաբթի օրը հայտարարել են, որ ռուսաստանյան կառավարության աջակցությունը վայելող հաքերները կիբերլրտեսության շրջանակում վիրուս են տարածել համաշխարհային համակարգչային ցանցում:

Վաշինգտոնում և Լոնդոնում պնդում են, որ այդ արշավն ուղղված է պետական կազմակերպությունների, ձեռնարկությունների և կարևոր կառույցների ենթակառուցվածքների դեմ:

Սպիտակ տան կիբերանվտանգության հարցերով համակարգող Ռոբ Ջոյսը հայտարարել է, որ ամեն անգամ կիբերտարածքում «չարադիտական գործունեություն» հայտնաբերելիս՝ լինի Կրեմլի կամ այլ պետական սուբյեկտների կողմից, ԱՄՆ-ը հակահարված է տալու, ամերիկացի պաշտոնյայի խոսքերն է փոխանցում Reuters լրատվական գործակալությունը: