Այս պահին վանաձորցի տասնյակ ուսանողներ ու դպրոցականներ, ովքեր դասադուլ են հայտարարել և քայլերթով հասել քաղաքի կենտրոնական Հայքի հրապարակ, «Մերժիր Սերժին», «մենք ենք կերտում մեր ապագան» և այլ վանկարկումներով փակել են Տիգրան Մեծ գլխավոր փողոցը։
Ակցիայի մասնակիցները կոչ են անում անցորդներին միանալ իրենց։ Քիչ առաջ հայտարարեցին, թե չի բացառվում, որ կմիավորվեն Գյումրիում բողոքի ակցիաներ իրականացնող խմբերի հետ։