Ցուցարարները մուտք գործեցին Բժշկական քոլեջ՝ ուսանողներին կոչ անելով դասադուլ անել։
Փաշինյանը նկատել էր, որ ուսումնական հաստատության դռները փակ են և ուսանողներին թույլ չեն տալիս դուրս գալ փողոց։
«Կոչ այս հաստատության տնօրինությանը՝ մյուս անգամ չփորձեք դռները փակել երեխեքի վրա», - ասաց Փաշինյանն ու լքեց քոլեջի տարածքը։
Հիշեցնենք, իշխող Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի իշխանավարումը որպես վարչապետ շարունակելու դեմ պայքարը ղեկավարող Նիկոլ Փաշինյանը կիրակի օրը հրապարակեց քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունների ծրագիր, որով նախատեսում է, մասնավորապես, այսօր առավոտից փողոցների, կամուրջների, մետրոպոլիտենի արգելափակում:
Այսօր առավոտյան ցուցարարները արգելափակել են Երևանի մի քանի կենտրոնական փողոցներ: