Առավոտյան մի խումբ ակտիվիստներ մոտ տասը րոպեով արգելափակեցին երթևեկությունը Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում: Այնուհետև նրանք որոշեցին տեղափոխվել մեկ այլ՝ «Երիտասարդական» կայարան, և դադարեցրին ակցիան «Հանրապետության հրապարակ» կայարանում:
Այժմ մետրոպոլիտենը աշխատում է, գնացքները երթևեկում են:
Հիշեցնենք, իշխող Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի իշխանավարումը որպես վարչապետ շարունակելու դեմ պայքարը ղեկավարող Նիկոլ Փաշինյանը կիրակի օրը հրապարակեց քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունների ծրագիր, որով նախատեսում է, մասնավորապես, այսօր առավոտից փողոցների, կամուրջների, մետրոպոլիտենի արգելափակում:
Այսօր առավոտյան ցուցարարները արգելափակել են Երևանի մի քանի կենտրոնական փողոցներ: