ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ ոստիկանությանը հանձնարարել է ապրիլի 13֊ին Երևանի պետական համալսարանի, իսկ 14֊ին՝ Հանրային ռադիոյի շենքերում ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորած մի խումբ անձանց իրականացրած գործողությունների փաստերի առթիվ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով նախատեսված կարգով նախապատրաստել նյութեր՝ քրեական գործ հարուցելու հիմքերի առկայությունն ստուգելու նպատակով»։