Բաքվում մեկնարկել է ընդդիմության ցույցը նախագահական ընտրությունների արդյունքների դեմ

Բաքվում մեկնարկել է ընդդիմադիրների ցույցը շաբաթասկզբին երկրում անցկացված արտահերթ նախագահական ընտրությունների դեմ, որոնց արդյունքներով հերթական՝ չորրորդ անգամ հաղթող ճանաչվեց Իլհամ Ալիևը։

Բռնապետական կառավարմամբ հայտնի առաջնորդը, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ստացել է քվեների շուրջ 86 տոկոսը։ Մինչդեռ ընդդիմությունը պնդում է, թե քվեարկությունն ուղեկցվել է կեղծիքներով ու քաղաքական ճնշումներով:

Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի ու «Մուսավաթ» կուսակցության աջակիցները հանրահավաքի են եկել Ադրբեջանի դրոշներով, քաղբանտարկյալների դիմանկարներով ու Ալիևի ավտորիտար կառավարումը դատապարտող կոչերով։