Քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպության փորձագետները կշարունակեն հետաքննությունը Սիրիայում

Քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպությունը հայտարարել է, թե իր փաստահավաք առաքելությունը Սիրիայում շարունակվելու է անգամ Ամերիկայի և դաշնակիցների կողմից իրականացված օդային հարձակումներից հետո:

Այսօր տարածած հայտարարության մեջ կազմակերպությունը նշել է, որ իր փորձագետները կշարունակեն հետաքննությունը Դումա քաղաքում ենթադրաբար քիմիական զենքով իրականացված հարձակման հանգամանքները պարզելու շուրջ: