Իշխող Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի իշխանավարումը երկարաձգելու դեմ պայքարի դուրս եկած ցուցարարները գրավել են Հանրային ռադիոյի շենքը։
Ցուցարարներին գլխավորող Նիկոլ Փաշինյանը նրանց հորդորում է ռադիոյի աշխատակիցների, ոստիկանության ներկայացուցիչների հասցեին որևէ վիրավորական արտահայտություն չհնչեցնել։
«Մենք հիմա այստեղ ենք բողոքելով այն բանի դեմ, որ մեդիադաշտի մի հսկա զանգվածը դարձել է Սերժ Սարգսյանի ընտանիքի սեփականությունը», ֊ իր խոսքում հայտարարեց ընդդիմադիր գործիչը։
Նիկոլ Փաշինյանը նաև պահանջում է ուղիղ եթեր տրամադրել իրեն, որպեսզի կարողանա ուղերձով դիմել հանրությանը։