Ռուսաստանը ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել

Ռուսաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Մշտական խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել՝ Սիրիայում ստեղծված իրավիճակը քննարկելու համար:

Ըստ պաշտոնական հաղորդագրության, նիստը կկայանա այսօր, դրան կմասնակցի նաև կազմակերպության գլխավոր քարտուղար, Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին ղեկավար Յուրի Խաչատուրովը։

Կազմակերպությանը, Ռուսաստանից բացի, անդամակցում են Հայաստանը, Բելառուսը և Կենտրոնական Ասիայի երեք պետություններ՝ Ղազախստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը: