Միացյալ Նահանգների պետքարտուղարի պաշտոնում նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջադրված Մայք Փոմփեոն Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ ասել է, որ փետվարի սկզբին Սիրիայի Դերզորի շրջանում ամերիկյան օդուժի հարվածներից մի քանի հարյուր ռուսաստանցի է սպանվել:
Կենտրոնական հետախուզական վարչության նախկին ղեկավար Փոմփեոյի մեկնաբանությունները այդ իրադարձությունների վերաբերյալ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից բացառիկ բաց խոստովանություն էր, նկատում են լրատվամիջոցները: Պենտագոնն այն ժամանակ հայտարարել էր, որ կասեցրել են Բաշար Ասադի աջակիցների գորհը, տասնյակ զինյալներ են սպանվել, բայց չէր հաստատել, որ սպանվածները ռուսներ են: Մամուլի բազմաթիվ հրապարակումներից հետո միայն Ռուսաստանը հաստատեց, որ «մի քանի ռուսաստանցիներ են սպանվել, որոնք զինծառայողներ չեն»:
Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահն այս տարվա մարտին պաշտոնանկ արեց նախկին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին, նրա փոխարեն առաջադրելով Մայք Փոմփեոյի թեկնածությունը: Նրան հաստատելու համար էլ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում մեկնարկել են լսումները: Փոմփեոն ասել է, որ ինքը Ռուսաստանի հանդեպ կոշտ քաղաքականություն վարելու կողմնակից է, պատժամիջոցներն էլ չեն հանվի, քանի դեռ «Մոսկվան չի փոխել իր վարքագիծը»:
«Վլադիմիր Պուտինը դեռ մինչ վերջ չի գիատակցել մեր ուղերձները, մենք պետք է շարունակենք աշխատել այդ ուղղությամբ: Բայց խոսքը միայն սանկցիաների մասին չէ: Այս վարչակազմը վերնայել է միջուկային զինանոցն ու քաղաքականությունը և Ռուսաստանին զգուշացարել՝ կշարունակենք զարգացնել զսպման ուժերը»,- լսումների ժամանակ ասել է ԱՄՆ-ի պետաքարտուղարի թեկնածուն:
Մայք Փոմփեոն նաև իր հավատարմությունն է հայտնել աշխարհում մարդու իրավունքների պաշտպանությանը և ժողովրդավարության զարգացման քաղաքականությանը: «Եթե ոչ մենք, ապա ո՞վ կարող է աշխարհում առաջնորդել ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանությունը»,- ասել է նա: Մայք Փոմփեոն նաև ասել է, թե կողմ է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային մահաբեր զենքի վաճաքռին: Նա նշել է, որ Ռուսաստանի կողմից Ղրիմի բռանակցումը չպետք է ճանաչվի, իսկ Ուկրաինայի արևելյան շրջանների հակմարտության լուծման համար պետք է իրականացվի Մինսկի համաձայնագիրը:
Լսումների ընթացքում սենատորները նաև Հյուսիսային Կորեային ու Իրանին վերաբերող հարցեր են ուղղել: Փոմփեոն ասել է՝ հյուսիսկորեական ռեժիմը ԱՄՆ-ի համար ամենամեծ սպառանալիքն է, ևպետք հասել նրան, որ Փհենայնը հրաժարվի միջուկային ծրագրից: Իրանի հետ կապված՝ Փոմոփոն նշել է, թե կողմ է Իրանի հետ կնքված միջուկային հաձայնագրի վերանայմանը: