Հայտնի դարձան Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչների զույգերը

Եվրոպայի լիգայի գավաթը, արխիվ

ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի մրցաշարի կիսաեզրափակիչում Լոնդոնի «Արսենալ»-ի մրցակիցը Մադրիդի «Ատլետիկո»-ն է, Մարսելի «Օլիմպիկ»-ը ուժերը կչափի ավստրիական «Զալցբուրգ»-ի հետ:

Վիճակահանությունը կայացավ այսօր ՈւԵՖԱ-ի կենտրոնակայանում, շվեյցարական Նիոն քաղաքում:

Կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները կանցկացվեն ապրիլի 26-ին, պատասխան խաղերը՝ մայիսի 3-ին:

Նիոնում կայացավ նաև Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի զույգերի վիճակահանությունը, որի արդյունքներն են՝ «Բավարիա» (Մյունխեն)-«Ռեալ» (Մադրիդ) և «Լիվերպուլ» (Լիվերպուլ)-«Ռոմա» (Հռոմ):

ՉԼ կիսաեզրափակիչի առաջին և երկրորդ հանդիպումները տեղի կունենան, համապատասխանաբար, ապրիլի 24-25-ը և մայիսի 1-2-ը: