Պետդումա է ներկայացվել ԱՄՆ և այլ երկրների դեմ պատասխան պատժամիջոցների օրինագիծ

Ռուսաստանի Պետդումայի շենքը Մոսկվայում

Ռուսաստանի Պետդումա է ներկայացվել ԱՄՆ և այլ պետությունների դեմ պատասխան պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքի նախագիծ:

Փաստաթղթով առաջարկվում է արգելք կամ սահմանափակումներ մտցնել Ռուսաստանում աշխատող ԱՄՆ կամ այլ օտար պետությունների քաղաքացիների նկատմամբ, այդ թվում՝ բարձրորակ մասնագետների, բացի այդ՝ սահմանափակել ալկոհոլային և ծխախոտային, գյուղատնտեսական ապրանքների, հումքի, սննդամթերքի և դեղորայքի ներմուծումը Միացյալ Նահանգներից: Օրինագծի հեղինակները առաջարկում են նաև դադարեցնել միջազգային համագործակցությունը միջուկային արդյունաբերությունում, օդանավաշինության, հրթիռա-շարժիչային արդյունաբերության ոլորտներում, փոխանցել է Պետդումայի փոխնախագահ Իվան Մելնիկովը:

Փաստաթղթի քննարկումը նախատեսված է ապրիլի 16-ին:

Ամերիկյան նոր պատժամիջոցները, որոնք վերաբերում են Ռուսաստանի 14 ընկերությունների և 24 քաղաքացիների՝ գործարարների և պաշտոնյաների, ցնցել է ռուսական շուկան՝ հանգեցնելով մի քանի միլիարդ դոլարի կորստի: Ռուսաստանի իշխանությունները, սակայն, խոստացել են աջակցել պատժամիջոցներից տուժած ընկերություններին:

Մանրամասները տե՛ս այստեղ