Կեսգիշերին մոտ Տավուշի մարզի Բաղանիս գյուղի մոտ հայկական քաղաքացիական բեռնատարի վրա կրակ են բացել ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, Ֆեյսբուքում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Մեքենան վնասվել է, սակայն վարորդը բարեբախտաբար չի տուժել», - հաղորդում է Հովհաննիսյանը:
Ըստ նրա՝ հայկական ստորաբաժանումների պատասխան կրակից հետո հակառակորդը լռել է։