Ապրիլի 30-ի աշխատանքային օրը տեղափոխվել է մայիսի 5

Հայաստանի կառավարության շենքը Երևանում, արխիվ

Հայաստանի կառավարությունը այսօրվա նիստում որոշել է ապրիլի 30-ի աշխատանքային օրը տեղափոխել մայիսի 5` շաբաթ օրը: Այդ մասին հաղորդում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նշենք, որ այս տարի ապրիլի 30-ը երկուշաբթի է, իսկ մայիսի 1-ին Հայաստանը նշում է Աշխատանքի օրը, այն ոչ աշխատանքային է: