Հայաստանից պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալներն աճել են շուրջ երեք անգամ

Հայկական մրգեր, արխիվ

Օպերատիվ տվյալներով՝ 2018 թվականի ապրիլի 11-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 34 հազար 875 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 22 հազար 828 տոննայով: Այս մասին հայտնում է գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հաղորդագրության համաձայն՝ հայկական թարմ պտուղ-բանջարեղենը հիմնականում արտահանվել է Ռուսաստան, Վրաստան, Բելառուս, ԱՄԷ, Ռումինիա և Բելգիա: