Եգիպտոսում 36 մարդ մահվան դատապարտվեց ղպտիական տաճարների վրա հարձակումների համար

Եգիպտոս - Կահիրեի ղպտիական տաճարը 2016 թվականի դեկտեմբերի 11-ին՝ ռումբի պայթյունից հետո

Եգիպտոսում երեկ 36 մարդ մահվան է դատապարտվել ղպտիական եկեղեցիների վրա երեք հարձակումներում ներգրավված լինելու համար, որոնց պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Անցյալ տարվա ապրիլին 46, իսկ 2016 թվականի դեկտեմբերին՝ 28 մարդ է մահացել ղպտիական տաճարների մոտ մահապարտ ահաբեկիչների ինքնապայթեցումների հետևանքով:

Եգիպտոսում եկեղեցիների վրա հարձակումները սկսվեցին 2013-ին, երբ բանակը պաշտոնանկ արեց իսլամիստ նախագահ Մուհամեդ Մուրսիին՝ նրա կառավարության դեմ զանգվածային ցույցերից հետո: