Առաջիկա օրերին կարճատև անձրևներ և ամպրոպներ են սպասվում, օդի ջերմաստիճանը կնվազի

Երևանյան համայնապատկեր, արխիվ

Ապրիլի 11-14-ը՝ երեկոյան ժամերին, Հայաստանի շրջանների զգալի մասում, ապրիլի 15-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը ապրիլի 14-15-ը կնվազի 4-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում՝ 5-6 աստիճանով:

Երևանում ապրիլի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 11-12-ը՝ երեկոյան ժամերին, առանձին հատվածներում հնարավոր է, ապրիլի 13-14-ը քաղաքի ամբողջ տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: